Ծառուկյանը բացառել է Օսկանյանի առաջադրումը
18/10/2012 09:34

Ծառուկյանը բացառել է Օսկանյանի առաջադրումը

«168 Ժամ»-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին:

Ծառուկյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու առաջադրի, ապա դա կարող է լինել միայն ինքը, և իրենից բացի որևէ այլ թեկնածուի չի սատարի: Այսպիսով, Ծառուկյանը պատասխանել է Օսկանյանի այն հայտարարությանը, որ եթե Ծառուկյանը չառաջադրվի, ապա ինքը պատրաստ է լինել ԲՀԿ թեկնածուն: Ծառուկյանի այս հայտարարությունը կուսակիցներին հիմք է ավել մտածել, որ Գագիկ Ծառուկյանն անպայման կառաջադրի իր թեկնածությունը: 

Ծառուկյանը բացառել է Օսկանյանի առաջադրումը