Բ. Սահակյան. Պետբյուջեն պետք է լինի հավասարակշռված
18/10/2012 15:34

Բ. Սահակյան. Պետբյուջեն պետք է լինի հավասարակշռված

Պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, լինի հավասարակշռված և պահպանի սոցիալական ուղղվածությունը,-հայտարարել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը` 2012թ պետբյուջեի կատարողականի և 2013թ պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը և հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:

Նախագահը, աղբյուրի փոխանցմամբ, կարևորել է նաև բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը և այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բ. Սահակյան. Պետբյուջեն պետք է լինի հավասարակշռված