Պեկինը դատապարտել է ճապոնացիների այցելությունը Յասուկունի տաճար
18/10/2012 18:19

Պեկինը դատապարտել է ճապոնացիների այցելությունը Յասուկունի տաճար

Չինաստանի իշխանությունները դատապարտել են ճապոնացի պաշտոնյաների այցելությունը սինթոիստական Յասուկունի տաճար:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուն Լեյը հայտարարել է, որ Յասուկունի տաճարը հոգևոր սնուցումն է ճապոնական ռազմատենչության, որը օգտագործվում է ագրեսիայի համար:

Նա նշել է, որ այդ տաճարում հարգում են այն հանցագործների հիշատակը, ում արյունալի գործողությունների մասին դեռ երկար է հիշելու չինացի ժողովուրդը:

Նշվում է, որ Յասուկունի տաճարում են ամփոփված ճապոնացի զինվորները, որոնց մի շարք երկրներում, այդ թվում` Չինաստանում և Հարավային Կորեայում,  համարում են 2-րդ համաշխարհային պատերազմի հանցագործներ:
 

Պեկինը դատապարտել է ճապոնացիների այցելությունը Յասուկունի տաճար