Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է 4, թիվ 35-ում` 3 թեկնածու
18/10/2012 20:08

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է 4, թիվ 35-ում` 3 թեկնածու

Թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական կարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման համար սահմանված ժամկետն այսօր ավարտվեց:

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է չորս մարդ. «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրվել է  Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ--ից` Ռոբերտ Սարգսյաը, ՀԱԿ մաս կազմող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ինչպես նաև` ինքնառաջադրված  անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է թիվ 35 ընտրատարածքին, ապա այստեղ  առաջադրվել է 3 թեկնածու` ՀՀԿ-ից  Արման Սահակյանը, ՀՀՇ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը և անկուսակցական ինքնաառաջադրված Արման Խաչատրյանը:

Այս պահին ԸԸՀ նախագահները ամփոփում են ներկայացված փաստաթղթերը` Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ այս երկու ընտրատարածքներում ընտրությունները նշանաված են դեկտեմբերի 2-ին: Թեկնածուների գրանցման ժամկետը կսկսվի հոկտեմբերի 18-ից 28-ը: Քարոզարշավը նշված տեղամասերում կսկսվի նոյեմբերի 4-ից և կավարտվի նոյեմբերի 30-ին: 

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է 4, թիվ 35-ում` 3 թեկնածու