.jpg)
Էրիկ Ռուբին. ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառության ծավալները բավարար չեն
Երևանում տեղի ունեցավ հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 21-րդ հանդիպում-քննարկումը, որի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Էրիկ Ռուբինը նշեց, որ քննարկվել է հետագա համագործակցությունը զարգացնելու ուղիներ, քայլեր են արվել առևտուրը և ներդրումները խթանելու ուղղությամբ, քննարկվել են նաև համագործակցության այլ հարցեր: «Մենք նույն նպատակն ունենք՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև խթանել առևտուրը և ներդրումները»:
Վաչե Գաբրիելյանն արդյունավետ գնահատեց հանդիպումը, որի շրջանակներում բացի տնտեսական տարբեր ոլորտների հարցերը շոշափելուց, անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտին: Քննարկվել է գյուղատնտեսության, կրթության, առողջապահության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խնդիրներ:
Նախարարը նաև նշեց, որ հանդիպումները լինում են ոչ միայն ամենամյա, այլև՝ տարվա ընթացքում աշխատանքյաին խմբերով:
ՀՀ-ԱՄՆ առևտրաշրջանառությանը ևս ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձավ և նշեց, որ առևտրի միտումները դրական են` բացառությամբ ճգնաժամի տարիներին, սակայն ՀՀ-ԱՄՆ առևտրի ծավալները բավարար չեն. «Դա ընդունում ենք, որպես մեզ հանձարարություն»: