Քոուլը կվճարի 90 հազար ֆունտ ստեռլինգ տուգանք
18/10/2012 19:34

Քոուլը կվճարի 90 հազար ֆունտ ստեռլինգ տուգանք

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել է Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլին: Ֆուտբոլիստը 90 հազար ֆունտ ստեռլինգ կվճարի «Twitter»-ում կատարած գրառումների համար: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Քոուլը վիրավորել էր ֆուտբոլային ասոցիացիայի աշխատակիցներին, երբ վերջիններս Անգլիայի հավաքականի ավագ Ջոն Տերրիին որակազրկելու որոշում էին կայացրել: Թեև Քոուլը ներողություն էր խնդրել իր արարքի համար, այնուամենայնիվ, ֆուտբոլային ասոցիացիան ֆուտբոլիստի հրապարակումը համարել է «ֆուտբոլը վարկաբեկող» ու նրան տուգանել է 90 հազար ֆունտ ստեռլինգով:

Քոուլը կվճարի 90 հազար ֆունտ ստեռլինգ տուգանք