Վրաստանում խաղողի օղիով շատրվան է բացվել
18/10/2012 13:54

Վրաստանում խաղողի օղիով շատրվան է բացվել

Այսօր Բաթումում բացվել է շատրվան-աշտարակ, որտեղից ջրի փոխարեն հոսելու է վրացական խաղողի օղին` չաչան:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, բացման արարողությանը մասնակցել է քաղաքապետ Ջեմալ Անանիձեն և Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեն:

Նշվում է, որ բոլոր ցանկացողները` քաղաքի բնակիչները և օտարերկրյա հյուրերը, կարող են օգտվել չաչայից:

Չաչան հոսելու է շաբաթական մեկ անգամ` 15 րոպե տևողությամբ:

25 մետրանոց շատրվան-աշտարակի շինարարության գաղափարը պատկանում է Բաթումիի քաղաքապետարանին: Շինարարության համար ծախսվել է մոտ 490.000 դոլար:
 

Վրաստանում խաղողի օղիով շատրվան է բացվել