Արցախը չի կարող լինել սաֆարովներին հերոսացնող երկրի կազմում
18/10/2012 16:01

Արցախը չի կարող լինել սաֆարովներին հերոսացնող երկրի կազմում

Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացությունը, ինչը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար` հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, որը հերոսացնում է մարդասպան սաֆարովներին: Ընդունելով Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին` այսպես է հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բեռնար Պիրասն իր հերթին տեղեկացրել է, որ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ իրեն էր հանձնարարվել նախապատրաստել զեկույց Հունգարիայի գործողությունների վերաբերյալ:

Ֆրանսիացի սենատորն իր զեկույցը վերնագրել է «Հունգարիան ազատության, մարդու իրավունքների և եվրոպական արժեքների դեֆիցիտ ունի»: Նա նաև նամակ է ուղարկել նաև Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանին:
 

Արցախը չի կարող լինել սաֆարովներին հերոսացնող երկրի կազմում