Ռուսթավի քաղաքի կին կալանավորները հացադուլ են հայտարարել
18/10/2012 18:35

Ռուսթավի քաղաքի կին կալանավորները հացադուլ են հայտարարել

Վրաստանի Ռուսթավի քաղաքի թիվ 5 կանանց գաղութի կալանավորները հացադուլ են հայտարարել: Այս մասին գրում է «Լենտան» (lenta.ru): 

Կանայք պահանջում են, որպեսզի նրանց դատավճիռները և գործերը վերանայվեն:

Մինչ այդ «Վրացական երազանք» դաշինքի անդամները խոստացել էին, որ ընտրվելու դեպքում`  համաներում կիրականցնեն:

Մասնավորապես, իրավաբան Սոզար Սուբարին նշել է, որ դա մարդասիրության դրսևորում է, որը կօգնի հասարկություն վերադարձնել այն մարդկանց, որոնք վտանգ չեն ներկայացնում:

Լրատվամիջոցի ընդգծմամբ` 2011 թթ. տվյալներով, վրացական բանտերում եղել է ավելի քան 24 հազար կալանավոր:
 
Նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման ընթացքում Վրաստանում կալանավորների թիվը մի քանի անգամ ավելացել է: 
 

Ռուսթավի քաղաքի կին կալանավորները հացադուլ են հայտարարել