ԱՄՆ-ՀՀ. Ստորագրվեց էներգետիկ ոլորտի հուշագիր
18/10/2012 17:31

ԱՄՆ-ՀՀ. Ստորագրվեց էներգետիկ ոլորտի հուշագիր

Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` էնեգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Hուշագիրը ստորագրեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հուշագրի ստորագրումից հետո Ջ. Հեֆերնը նշեց, որ սա ապացուցում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝  համագործակցել էնեգետիկ ոլորտում, իհարկե, դա նախ և առաջ կապված է Մեծամորի ատոմակայանի հնարավորինս անվտանգ շահագործման հետ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նույնպես անդրադարձավ Մեծամորի ատոմակայանին և նշեց, որ արդեն որոշում է կայացվել երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը. Մշակվում է միջոցառումների շարքը, որոնք պետք է իրականացվեն:

Որոշվել է տասը տարով երկարացնել ատոմակայանի շահագործումը: Ըստ նախարարի` հենց այդքան կտևի նոր բլոկի կառուցումը:

Ջոն Հեֆերնը նույպես խոսեց ատոմակայանի շահագործման խնդրից, նշեց, որ ԱՄՆ դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ դադարեցնել շահագործումը 2016 թ-ին, սակայն արդեն կա երկարացման վերաբերյալ որոշում և ԱՄՆ-ն աջակցելու է անվտանգ շահագործմանը:

ԱՄՆ-ՀՀ. Ստորագրվեց էներգետիկ ոլորտի հուշագիր