.jpg)
18/10/2012 20:25
Արտաշատի ջրանցքից հայտնաբերվել է դիակ
Այսօր ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է դիակ: ԱԻՆ լրատվականից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մասիսի քաղաքի հրշեջ-փրկարարկան ջոկատը:
Հրշեջ֊փրկարարները՝ ջրանցքից (Բաղրամյան փողոցին կից հատված) դուրս են բերել վերոնշյալ գյուղի բնակիչ՝ 1954 թ. ծնված Ռ. Ժամկոչյանի դին: