Ձևավորվում է երիտասարդական խորհրդարանի  կազմը
18/10/2012 19:11

Ձևավորվում է երիտասարդական խորհրդարանի կազմը

Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկվելու համար ինքնաառաջադրված անձանց քննությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժ. 10.00 - 18.00-ը՝ ըստ խմբերի: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խնդրվում է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով 1-ին խմբի մասնակիցներին ժ. 10.00-ին, 2-րդ խմբի մասնակիցներին ժ. 11.00-ին, 3-րդ խմբի մասնակիցներին ժ. 12.00-ին, 4-րդ խմբի մասնակիցներին ժ. 13.00-ին, 5-րդ խմբի մասնակիցներին 14.00-ին, 6-րդ խմբի մասնակիցներին 15.00, 7-րդ խմբի մասնակիցներին 16.00-ին:

Մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքում` www.parliament.am:
 

Ձևավորվում է երիտասարդական խորհրդարանի կազմը