Ռեյնան վնասվածք է ստացել
18/10/2012 19:42

Ռեյնան վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Ռեյնան վնասվածքն ստացել է Իսպանիայի ազգային հավաքականի մարզումներից մեկի ժամանակ: Ֆուտբոլիստը բուժզննման դեռ չի ենթարկվել, և վնասվածքի լրջության աստիճանը դեռևս հայտնի չէ:

Իսպանացին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ռեդինգի» հետ առաջիկա հանդիպումը, իսկ նրա փոխարեն ասպարեզ դուրս կգա Բրեդ Ջոնսը:

Ռեյնան վնասվածք է ստացել