Տերին չի բողոքարկի 4 խաղով որակազրկումը
18/10/2012 18:04

Տերին չի բողոքարկի 4 խաղով որակազրկումը

Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, «Չելսիի» պաշտպան Ջոն Տերին չի բողոքարկի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի՝ իրեն 4 խաղով որակազրկելու որոշումը:

Հիշեցնենք, որ Տերին որոկազրկվել էր Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել այն բառերի համար, որոնք օգտագործել եմ: Ես հիասթափված եմ որոշումից, սակայն խոստովանում եմ, որ իրավունք չեմ ունեցել ինձ այդպես պահել: Իմ բառերը չի կարելի օգտագործել ո՛չ խաղադաշտում, ո՛չ առօրյայում: Կարող եմ խոստանալ, որ այդպիսի բան այլևս չի կրկնվի: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել երկրպագուներին, ընտանիքիս և «Չելսիին»` ինձ աջակցելու համար»,- նշել է Տերին: 

Տերին չի բողոքարկի 4 խաղով որակազրկումը