Անկարան կճշգրտի գազային պայմանագրերը Բաքվի և Թեհրանի հետ
18/10/2012 18:50

Անկարան կճշգրտի գազային պայմանագրերը Բաքվի և Թեհրանի հետ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է հրաժարվել «վերցրու կամ վճարիր» սկզբունքից` Ադրբեջանի և Իրանի հետ գազային պայմանագրերի կատարման  հետ կապված:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` նախարարը նշել է, որ Թուրքիան մտադիր է 2013-2014 թ.-ին հրաժարվել «վերցրու կամ վճարիր» սկզբունքից` Բաքվի և Թեհրանի հետ` գազի մատակարարման ընթացքում:

Թուրքիան այս պահին Ադրբեջանից գազ է ստանում Շահ-Դենիզ հանքավայրից, իսկ Իրանի հետ Անկարան տարեկան 10 միլիարդ խմ գազ ներկրելու պայմանագիր է կնքել 1996թ.-ին:

 

Անկարան կճշգրտի գազային պայմանագրերը Բաքվի և Թեհրանի հետ