Թուրք դաշնակահարը հայտնվել է դատարանում
18/10/2012 20:30

Թուրք դաշնակահարը հայտնվել է դատարանում

Հայտնի թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սայը հայտնվել է դատարանում` Twitter-ի իր միկրոբլոգում իսլամը և մահմեդականներին վիրավորող մի քանի գրառումների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն:

Twitter-ում նրա մեկնաբանություններն առաջացրել էին հասարակական մեծ աղմուկ, նա, օրինակ, կատակել էր մուէձինի` ընդամենը 22 վայրկյան տևող աղոթքի վերաբերյալ:

Դատարանում, աղբյուրի փոխանցմամբ, երաժիշտն ակնհայտորեն անտրամադիր է եղել և հերքել բոլոր մեղադրանքները:

Սայը հայտարարել է նաև, որ եթե մեղավոր ճանաչվի, կազատազրկվի վեց ամսով, իսկ նման ժամկետով ազատազրկումը վերջ կդնի կոմպոզիտորի կարիերային:
 

Թուրք դաշնակահարը հայտնվել է դատարանում