ՄԱԿ-ի հանձնակատարը առաջարկում է ժամակավորապես դադարեցնել կրակը
18/10/2012 16:46

ՄԱԿ-ի հանձնակատարը առաջարկում է ժամակավորապես դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի հանձնակատար Լախդար Բրախիմին Դամասկոսում շաբաթ օրը հակամարտող կողմերի հետ կքննարկի կրակի ժամանակավոր դադարեցման հնարավորությունը: Այս մասին գրում է Բի-Բի-Սին (BBC):

Երկուշաբթի օրը Բրախիմին կոչ է արել հակամարտության կողմերին դադարեցնել կրակը հոկտեմբերի 26-ից: Նա նաև հույս է հայտնել, որ կրակի ժամանակավոր դադարեցումը կնպաստի իրավիճակի կարգավորմանը և բռնության դադարեցմանը:

Նախօրեին Սիրիայում տիրող իրավիճակը նա քննարկել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրաքի, Եգիպտոսի և Լիբանանի իշխանությունների հետ:  


 

ՄԱԿ-ի հանձնակատարը առաջարկում է ժամակավորապես դադարեցնել կրակը