.jpg)
Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կնվազի ևս 1-3 աստիճանով
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ:
Արևելյան շրջաններում պարբերաբար սպասվում են տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ:
Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում, արևելյան շրջաններում տեղումները կպահպանվեն, նաև այլ շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև: Տեղ-տեղ հնարավոր է նաև ամպրոպ և քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կնվազի ևս 1-3 աստիճանով:
Meteo-tv-ի փոխանցմամբ, Երևանում այսօր առավոտյան տեղումներ չեն լինի, օրվա 2րդ կեսին ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում: Քամի` 5-10մ/վրկ: Քամի` 5-10մ/վրկ:
Այս գիշեր +8+10, ցերեկը +20+22, երեկոյան +17+19: