«Միկան»` Եվրոպայի փոխչեմպիոն
19/10/2012 14:26

«Միկան»` Եվրոպայի փոխչեմպիոն

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված Եվրագավաթի խաղարկությունում Երևանի «Միկա» ակումբի կանանց շախմատի թիմը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Արծաթե մեդալներով պարգևատրվեցին գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը և թիմի ավագ Անահիտ Վարդապետյանը:

Միաժամանակ անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանն արժանացավ բրոնզե, իսկ Լելա Ջավախիշվիլին` արծաթե մեդալների: 

«Միկան»` Եվրոպայի փոխչեմպիոն