ԱԱԾ-ն բացահայտել է դեղամիջոցների  մաքսանենգ ներկրման դեպք
22/10/2012 19:09

ԱԱԾ-ն բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգ ներկրման դեպք

ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն դեղամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամլո կոնտրոնից:

ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների կողմից արտոնագրված չեն:

Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված դեղամիջոցները ՀՀ է ներկրել իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը:
 

ԱԱԾ-ն բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգ ներկրման դեպք