Քննարկվել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը
22/10/2012 20:07

Քննարկվել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որտեղ ուշադրության կենտրոնում էին սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ այլ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Աշոտ Գիզիրյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զեկուցվել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների, ինչպես նաև հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման ընթացքի մասին:

Այնուհետև Գյումրիի վերաբերյալ առանձին խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկություններ է ներկայացրել սեփական եկամուտների հավաքագրման և քաղաքում իրականացվող ծրագրերի մասին:

Քննարկումների ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել համայնքի կողմից այլ անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասով: Փոխվարչապետն անհրաժեշտ է համարել, որ համայնքը կատարի հաստատված պարտավորությունները`բոլոր ուղղություններով և ամբողջությամբ: Որոշվել է, որ հարցին լրացուցիչ անդրադարձ կլինի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
 

Քննարկվել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը