Բակո Սահակյանն ընդունել է Լևոն Ֆիլյանին
22/10/2012 10:42

Բակո Սահակյանն ընդունել է Լևոն Ֆիլյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության և գյուղատնտեսության ոլորտներին:

Երկրի ղեկավարը պահանջված է համարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում` այն համարելով մարդասիրության և հայրենասիրության լավագույն դրսևորումներից:
 

Բակո Սահակյանն ընդունել է Լևոն Ֆիլյանին