.jpg)
Ֆերդինանդի աշխատավարձը կկրճատվի 2 անգամ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» առաջիկայում մտադիր է երկարաձգել թիմի պաշտպան Անտոն Ֆերդինանդի պայմանագրի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Այս առիթով կողմերը բանակցություններ կվարեն հաջորդ տարվա սկզբին: Նոր պայմանագրի համաձայն, պաշտպանի աշխատավարձի չափը զգալիորեն կկրճատվի: Եթե այժմ Ֆերդինանդը ստանում է շաբաթական 120,000 ֆունտ աշխատավարձ, ապա նոր համաձայնագրով կվաստակի ընդամենը 70,000: