Կանխարգելում. Քաղցկեղը կարելի է բուժել
22/10/2012 19:31

Կանխարգելում. Քաղցկեղը կարելի է բուժել

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի նորաբաց սրահում կայացավ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և կանխարգելման հիմնահարցերին նվիրված առաջին սեմինարը, որին բացմանը խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Սեմինարին ներկա էր նաև Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Քրիստոֆ Ջոնին, ով արդեն երկու տարի է` համագործակցում է «Հայ-Ամերիկյան առողջության» և «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ:

Խաչանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀԱԱԿ-ը իր գործունեության 15 տարիների ընթացքում կատարել է 272,366 հետազոտություն, որից 157020-ը` կրծքագեղձի:

Նա նաև նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում, կենտրոնում հետազոտվել է նաև 628 տղամարդ, որոնցից 25 մոտ քաղցկեղ է ախտորոշվել:

Խաչանուշ Հակոբյանը ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքացիներին` դիմել բժշկի, քանի որ քաղցկեղի վաղ հայտնաբերումը կանխում է հիվանդության զարգացումը, այն նաև բուժվում է:

Պրոֆեսոր Քրիստոֆ Ջոնին իր հերթին նշեց, որ 2 տարվա համագործակցությունը տվել է հրաշալի արդյունքներ, ապա տեսաշարով ներկայացրեց քաղցկեղի հայտնաբերման, ճիշտ ախտորոշման, ճիշտ բուժման ու վերականգնողական բուժման ընթացքները:

 

Կանխարգելում. Քաղցկեղը կարելի է բուժել