ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն այցելել է Աֆղանստան
22/10/2012 18:25

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն այցելել է Աֆղանստան

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց է կատարե Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Այցի շրջանակներում դեսպան Եդիգարյանը այցելել է նաև Մազարի Շարիֆ, որտեղ հանդիպել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինիս բարձր է գնահատել հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:

Դեսպան Եդիգարյանը հանդիպել է նաև Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված ՀՀ զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են զորախմբի ծառայության և շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր: 

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն այցելել է Աֆղանստան