.jpg)
«Միլանը» կմարզվի խիստ ծանրաբեռնված գրաֆիկով
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարության որոշմամբ թիմն ամբողջական կազմով մինչև առաջիկա շաբաթ օրը դուրս չի գա սեփական մարզաբազայից` «Միլանելլոյից», որտեղ կարգապահական խիստ կանոններով կմարզվի:
Նման որոշման պատճառ է հանդիսացել Իտալիայի առաջնության շրջանակներում «Լացիոյից» կրած պարտությունը, ինչի հետևանքով միլանյան ակումբը հայտնվել է բարդ իրավիճակում:
Այնուամենայնիվ, մեկ անգամ թիմը դուրս կգա մարզաբազայից, որպեսզի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորեքշաբթի օրը կայանալիք «Մալագայի» հետ հանդիպմանը, իսկ շաբաթ օրը «Միլանն» Իտալիայի առաջնության շրջանակներում կհանդիպի «Ջենոայի» հետ: