Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին
22/10/2012 19:52

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 23-ին անցկացվելիք դիտարկման կապակցությամբ ԼՂՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են,  որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցերի: 

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին