.jpg)
Ռադվանսկա. Շարապովայի հետ յուրաքանչյուր մրցավեճ պատմություն է
Ինչպես տեղեկացնում է «Sport Express»-ը, «Ուիմբլդոն 2012»-ի եզրափակչի մասնակից լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան, ով WTA ամփոփիչ մրցաշարի միևնույն խմբում է ընդգրկվել Մարիա Շարապովայի հետ, խոսել է ռուս թենիսիստուհու հետ մրցակցության մասին։
«Շարապովայի հետ յուրաքանչյուր նոր մրցավեճ պատմություն է։ Այո, ես Մարիային ավելի հաճախ պարտվում եմ, քան հաղթում, սակայն ինչ կլինի այս անգամ, դեռ կտեսնենք։ Ինձ համար նրա հետ խաղը նոր մարտահրավեր է»,- նշել է Ռադվանսկան: