Սամվել Կարապետյան.«Մենք նպաստել ենք Անիի կործանմանը»
22/10/2012 13:24

Սամվել Կարապետյան.«Մենք նպաստել ենք Անիի կործանմանը»

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում պատմել է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին: 

Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները...

Կարապետյանը պատմել է, թե ինչպես է սենյակ առ սենյակ «նահանջել» ստորգետնյա Անին:

«Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել: Տեսանյութ:

Սամվել Կարապետյան.«Մենք նպաստել ենք Անիի կործանմանը»