.jpg)
Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին
WBO վարկածով կիսամիջինքաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11):
Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին` Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: