«Բետիսը» ցանկանում է հրավիրել Բաբելին
23/10/2012 20:07

«Բետիսը» ցանկանում է հրավիրել Բաբելին

Իսպանական «Բետիսը» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» հարձակման գծի առաջատար Ռայան Բաբելին: Այս մասին տեղեկացնում է «Football Espana»-ն:

Անդալուզյան թիմի գլխավոր մարզիչ Պեպե Մելուին դուր է գալիս հարձակման 2 եզրերում գործելու հոլանդացու ունակությունը: Նա կարծում է, որ ֆուտբոլիստը կարող է օգնել թիմին եվրագավաթներում:

Հիշեցնենք, որ Բաբելը սեպտեմբերին էր վերադարձել «Հոֆենհայմից», բայց «Այաքսի» կազմում հասցրել է աչքի ընկնել վստահ մրցելույթներով:

«Բետիսը» ցանկանում է հրավիրել Բաբելին