.jpg)
23/10/2012 20:00
Պաշտոնական. Դել Ներին գլխավորեց «Ջենոան»
Ինչպես տեղեկացնում է «Ջենոայի» պաշտոնական կայքը, թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում հաստատվել է Լուիջի Դել Ներին:
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր մարզիչ Լուիջի Դե Կանիոն պաշտոնանկ է եղել Իտալիայի առաջնության հերթական տուրում «Ռոմայից» 2:4 հաշվով կրած պարտությունից հետո:
«Ջենոայի» նոր գլխավոր մարզիչը նախկինում գլխավորել է «Կիևոն», «Վերոնան», «Ատալանտան», «Սամպդորիան» և «Յուվենթուսը»: