Հաստատվել է հանրապետական մրցույթ՝ «Լավագույն ուսանող»
23/10/2012 11:08

Հաստատվել է հանրապետական մրցույթ՝ «Լավագույն ուսանող»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը: Հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում: 

Մրցույթը կնպաստի ուսանողների առաջադիմության բարձրացմանը և կխթանի ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական/հանրապետական/:

Մրցույթի կազմակերպմանն աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: 

Հաստատվել է հանրապետական մրցույթ՝ «Լավագույն ուսանող»