.jpg)
23/10/2012 20:26
Իրաքում հարձակումների հետևանքով զոհվել է 8 մարդ
Իրաքում շիաների նկատմամբ իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել է:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Իրաքի հյուսիս-արևմտյան Շուլա նահանգում ռումբ է պայթել:
Բացի այդ, երկրի հյուսիսում գտնվող Չիկուկ շրջանում մի քանի կառույցներ ենթարկվել են գնդակոծման: Այդ շրջանում են գտնվում շիաների համար նախատեսված ճամբարները: