.jpg)
Մ. Սարգսյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտները
Հոկտեմբերի 23–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ , ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ներկայացրել է հայ–գերմանական տնտեսական կապերի ամրապնդման գործում Պալատի արածն ու անելիքը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ` հայ-գերմանական համագործակցության ոլորտում Մարտին Սարգսյանը հատկապես կարևորել է գյուղատնտեսական մթերքների վերամշակման, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի բնագավառները, որոնցում դեռևս չօգտագործված ռեզերվներ շատ կան։ Ըստ աղբյուրի, դեսպանը նշել է, որ Գերմանիայում այնքան էլ շատ չգիտեն Հայաստանի մասին, ուստի կարելի է սկսել լիաժեք ինֆորմացիայի փոխանակումից և փոխայցելություններից ու ցուցահանդեսներից։
Մարտին Սարգսյանը դեսպանին վստահեցրել է, որ Պալատը պատրաստակամ է աջակցելու գերմանական կողմի ցանկացած ձեռնարկմանը։