Հրդեհ՝  «Դատապարտյալների հիվանդանոցում»
23/10/2012 13:20

Հրդեհ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում` ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել` 11.58-ին: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տարածքում՝ առանձին շինությունում, այրվել է սենյակ գույքով (10 քմ): 

Հրդեհ՝ «Դատապարտյալների հիվանդանոցում»