15 հիվանդներից 1-ի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց
23/10/2012 18:38

15 հիվանդներից 1-ի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց

Սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ լաբորատոր հետազոտությունները ավարտվել են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

 Աղբյուրի փոխանցմամբ, մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:

«Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ:Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

15 հիվանդներից 1-ի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց