.jpg)
Մորատտի. «Ինտերը» չի պայքարում չեմպիոնի կոչման համար»
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին հայտարարել է, որ լիովին վստահում է թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիին, նաև պատմել է այն մասին, որ թիմը նոր մրցաշրջանում չի պատրաստվում ամեն գնով նվաճել չեմպիոնի կոչումը:
«Ինձ դուր է գալիս այն տրամադրվածությունը, որով «Ինտերը» սկսել է նոր մրցաշրջանը, և ես ուրախ եմ, քանի որ թիմը ցուցադրում է գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ:
Կարծում եմ` Ստրամաչոնին լավ մարզիչ է և լավ աշխատանք է կատարում: «Ինտերի» գլխավոր նպատակն Իտալիայի չեմպիոնի կոչումն ամեն գնով նվաճելը չէ: Մենք ցանկանում ենք հնարավորինս լավ մրցաշրջան անցկացնել»,- նշել է Մորատտին:
Հիշեցնենք, որ ներկա պահին իտալական ակումբը գտնվում է «A» սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում` 4 միավորով զիջելով առաջատար «Յուվենթուսին»: