«Պատանի սամբիստ-2012»-ին Հայաստանը կներկայացնի «Արցախը»
23/10/2012 18:16

«Պատանի սամբիստ-2012»-ին Հայաստանը կներկայացնի «Արցախը»

 Հոկտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը:

Հիշեցնենք, որ «Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անցկացվել էր սեպտեմբերին՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի և ԼՂՀ 8 ակումբային թիմերի մասնակցությամբ:

Մրցաշարի խորագիրն է` «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»: Այս մասին տեղեկացնում են սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

«Պատանի սամբիստ-2012»-ին Հայաստանը կներկայացնի «Արցախը»