.jpg)
Դպրոցականների 7 թիմ կմրցի «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում
Հոկտեմբերի 25-ին դպրոցականներից կազմված 7 թիմ կմրցի «ԱրմՌոբոտիքսի» շրջանակներում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում: 3 թիմով հանդես կգա «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կներկայացնի 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ, հայտնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) հանրային կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ` մասնակիցները նախագծել ու պատրաստել են ռոբոտներ, որոնք կանցնեն լաբիրինթոսը, կգտնեն ճիշտ ուղիները և ետ կվերադառնան դեպի սկզբնակետ:
Աղբյուրի ընդգծմամբ, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը (Արմռոբոտիքս) կազմակերպվում է 2008թ.-ից: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: