.jpg)
Պարզաբանում Շենգավիթում ջրամատակարարման դադարեցման մասին
«Շենգավիթում հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն հայտարարված ջրամատակարարման դադարեցումը բացատրվում է երկու պատճառով.
Առաջինը՝ Արցախի պողոտայում «Մսի կոմբինատ» օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 900մմ տրամագծով ջրատարի վրա անհրաժեշտություն էր առաջացել տեղադրել հոսքաչափ՝ ջրի ծախսը ստույգ հաշվառելու նպատակով, և երկրորդը՝ Մայիսի 9-ի փողոցում ընթացող լայնածավալ ջրաշինարարական աշխատանքների շրջանակներում հարկ էր շարքից դուրս եկած 200մմ տրամագծով փականը փոխարինել նորով»,-այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերության լրատվական բաժնից:
Ըստ աղբյուրի` ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են նախատեսված ծրագրով:
«Մինչև ընդմիջումը հաջողվել է ավարտել հոսքաչափի տեղադրումը Արցախի պողոտայում, որից հետո անմիջապես տեղամասի մասնագետներն ու տեխնիկան տեղափոխվեցին Մայիսի 9-ի փողոց և ձեռնամուխ եղան փականի փոխարինմանը:
Ամեն ինչ արվում է հոկտեմբերի 24-ի առավոտյան ստորև բերվող տարածքների ջրամատակարարումը վերսկսելու համար.
Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասեր, Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Զ.Եսայան, Գործարանային, Գորգագործների, Բայդուկով, Թ.Սարյան, Լ. Խաչիկյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Թամանցիների, Մասիսի, Վ.Շենգավիթի 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ, Արշակունյաց պող. 7-ից բարձր, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22, Բագրատունյաց փող. 37-ից բարձր, Արարատյան փող. 66-ից բարձր, Ե.Թադևոսյան փող. 1-7 համարներ և հարակից տարածքներ»-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: