.jpg)
Այսօր Սիրիա կփոխադրվի երկրորդ փուլի հումանիտար բեռը
Այսօր «Սիրիական ավիաուղիների» Երևան- Հալեպ թռիչքով Սիրիա կփոխադրվի երկրորդ փուլի հումանիտար բեռը. «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում մինչև օրս կուտակվել է 45 տոննա պարենամթերք։ Այս մասին հայտնում է նախաձեռնող խումբը` տարածած հաղորդագրությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ, սիրիահայ համայնքին նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու կոչին շարունակում են արձագանքել տասնյակ համաքաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից իրականացվում են նաև աշխատանքներ Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ջանքերով Սիրիա է տեղափոխվել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը` 14 տոննա պարեն։