Թուրքիայում կրոնը և պաշտպանությունը կստանան մեծ ֆինանսավորում
23/10/2012 20:13

Թուրքիայում կրոնը և պաշտպանությունը կստանան մեծ ֆինանսավորում

Թուրքիայի նոր բյուջեի համաձայն` կավելանա երկրի Կրոնի կառավարման հարցերով վարչության բյուջեն:

«Լենտա.ռուի» փոխանցմամբ` վարչությունը այս տարի ստացել է 2 միլիարդ 170 միլիոն դոլարի ֆինանսավորում, իսկ 2013 թ.-ին այդ գումարները կհասնեն ավելի քան 2,5 միլիարդ դոլարի:

Հաջորդ տարվա բյուջեյով Թուրքիան ավելացնում է նաև պաշտպանությանը հատկացվող ֆինանսավորումը. պաշտպանական կառույցներին կտրամադրվի 4,6 միլիարդ դոլար:

Պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարով, հատկապես Քրդական աշխատավորական կուսակցության ակտիվացման պայմաններում:

Բացի այդ, դա պայմանավորված է նաև Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա լարվածությամբ:

 

Թուրքիայում կրոնը և պաշտպանությունը կստանան մեծ ֆինանսավորում