Վահե Էնֆիաջյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել
23/10/2012 19:31

Վահե Էնֆիաջյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել

Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաստատվել է հանձնաժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ` հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշել են ԱԺ եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ժամը 11-ին անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:
 

Վահե Էնֆիաջյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել