.jpg)
Երևանում կդիտվի արևային եղանակ
Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի հարավից մոտեցող ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը գիշերը հարավային կեսում փոքր-ինչ կբարձրանա:
Հոկտեմբերի 23-ին հյուսիսային կեսում կդիտվի պարզ, արևային եղանակ, ցերեկը, արևի ակտիվությամբ պայմանավորված, կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում, երեկոյան դեմ մի փոքր ամպամածություն:
Հարավային կեսում և’ այս գիշեր, և’ հոկտեմբերի 23-ին կդիտվի առավելապես ամպամած եղանակ, օրվա 2րդ կեսին առայժմ տեղ-տեղ հնարավոր է անձրև: Հնարավոր է նաև մառախուղ և քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 24-ին սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում, շրջանների մեծ մասում կդիտվեն անձրևներ:
Meteo-tv-ի տեղեկացմամբ, Երևանում կդիտվի արևային եղանակ, երեկոյան դեմ սպասվում է ամպամածության ավելացում, առանց տեղումների եղանակն առայժմ կպահպանվի: Քամի` 2-7մ/վրկ:
Այս ցերեկը +23+25, երեկոյան +18+20: