.jpg)
24/10/2012 17:25
Լևոն Արոնյանը հավաք է անցկացնում Ջերմուկում
Լևոն Արոնյանն առաջիկա խոշորագույն մրցաշարերից առաջ սկսել է իր ուսումնամարզական հավաքը՝ այն կազմակերպելով Ջերմուկում: Արոնյանի հետ են Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը, ֆիզիկական պատրաստության մարզիչ Արմեն Աղուզումցյանը: Վաղը նրանց կմիանա Սերգեյ Մովսիսյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: