Հայաստանը` կենսաանվտանգ տարածք
01/11/2012 11:53

Հայաստանը` կենսաանվտանգ տարածք

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին նախագիծ:

Նախարարը նշեց, որ օրենքը երկար ճանապարհ է անցել, առաջարկվող օրենքով ՀՀ-ն հանդիսանում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունից ազատ կամ կենսաանվտանգ տարածք: Սահմանվում է մեկուսացված համակարգերում գործողություններ իրականացնել` միայն լաբորատոր փորձարկումների սահմանր:

Արամ Հարությունյանն ընդգծեց, որ քննարկումներ են տեղի ունեցել հանրային հատվածի հետ, տարածքային կառավարման նախարարությունը, քաղաքապետարանը որոշ առաջարկներ են ներկայացրել:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս նախագիծը ՀԿ-ների հետ համագործակցության արդյունք է: ՀԿ-ներն ունեցել են ավելի կոշտ և խիստ դիրքորոշում օրենքի նկատմամբ, սակայն քննարկումների ընթացքում համաձայնվել են նրանց փաստարկների հետ:

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
 

Հայաստանը` կենսաանվտանգ տարածք