Արգենտինայի քաղաքացիներն ընտրելու իրավունք կստանան 16 տարեկանից
01/11/2012 11:23

Արգենտինայի քաղաքացիներն ընտրելու իրավունք կստանան 16 տարեկանից

Արգենտինայի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել այն օրինագիծը, որով քաղաքացիները կկարողանան ընտրել 16 տարեկանից:

«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, օրինագծին կողմ է քվեարկել 131 պատգամավոր, դեմ է քվեարկել 2-ը, ձեռնպահ` մեկը:

Նշվում է, որ ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը` հոկտեմբերին օրինագծին կողմ է քվեարկել Արգենտինայի Սենատը:

 

Արգենտինայի քաղաքացիներն ընտրելու իրավունք կստանան 16 տարեկանից