Արմեն Աշոտյանը ներկայացրեց ոլորտի հաշվետվությունը
01/11/2012 14:13

Արմեն Աշոտյանը ներկայացրեց ոլորտի հաշվետվությունը

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց դեռևս մեկ ամիս առաջ վարչապետի հանձնարարությամբ` ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվությունը:

Նախարարը նշեց, որ կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում 2012 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 32.657 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 30.289 մլրդ դրամի դիմաց։

«Բուհերից 12-ը խոշոր հարկատուներ են և մշտական տեղ են զբաղեցնում Հայաստանի 100 հարկ վճարողների ցանկում»,- ասաց նախարարը:

Առաջիկա տարիներին, նախարարի փոխանցմամբ, նախատեսվում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը և բարելավել որակը, մեծացնել բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հաջորդը զեկուցելու է ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարը, այնուհետև` տրանսպորտի և կապի նախարարը. «Մենք ձեզ կներկայացնենք նաև մյուս նախարարությունների հաշվետվությունների ժամանակացույցը», - ասաց վարչապետը:
 

Արմեն Աշոտյանը ներկայացրեց ոլորտի հաշվետվությունը