Վենգերը հուսով է, որ Ուոլկոտը կմնա «Արսենալում»
01/11/2012 18:39

Վենգերը հուսով է, որ Ուոլկոտը կմնա «Արսենալում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսով է, որ Թեո Ուոլկոտի պայմանագրի հետ կապված իրավիճակը կպարզվի մինչև ամանորյա տոները:

Հիշեցնենք, որ Թեոյի ներկայիս պայմանագրի ժամկետը կավարտվի 2013 թ. հունիսին, սակայն ակումբը չի շտապում երկարաձգել այն, ինչի պատճառով էլ առաջ են եկել խոսակցություններ, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ ակումբից:

«Հետաձգել Թեոյի պայմանագրի երկարաձգման հետ կապված հարցը` իմաստ չունի: Ես ցանկանում եմ, որ մինչև ամանորյա տոները լուծում տրվի այս հարցին:

Նախկին պես հավատում եմ, որ մենք կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ, ուստի ես որբևէ չեմ մտածել նրան վաճառելու մասին: Թեոն կմնա «Արսենալում»,- նշել է Վենգերը: 

Վենգերը հուսով է, որ Ուոլկոտը կմնա «Արսենալում»